Կենդանաբանական այգու շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը
Հրապարակ թերթը գրում է.
«Թեև Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ամեն գնով բացել Կենդանաբանական այգին, բայց, մեր տեղեկություններով, դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բանն այն է, որ այգում սկսված ծավալուն շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետն օրերս այցելել է Կենդանաբանական այգի, դժգոհել շինարարությտն տեմպերից՝ պահանջելով արագացնել: Զարմանալի չի լինի, որ այգին բացեն՝ «կարմիր լենտը» կտրեն, բայց «ձեռի հետ» շարունակեն շինարարությունը: Ի դեպ, օրերս այգու բնակիչներից մեկը՝ զեբրն է սատկել»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
