Կենսաթոշակային ծրագրով 2014 թվականին իջնելու է աղքատությունը. Արտեմ Ասատրյան
Կենսաթոշակային ապահովության ծրագրերը մեծ ազդեցություն են ունենում աղքատության վերացման հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Մեր նախնական հաշվարկներով՝ շուրջ 25 հազար մարդ ծայրահեղ աղքատության գծից ավելի բարձր կենսաթոշակ կստանա 2014 թվականի բարձրացման արդյունքում: Միայն կենսաթոշակային ծրագրով մոտ 5 տոկոսային կետով իջնելու է աղքատությունը»,- ասաց նախարարը:
