Կենսաթոշակները կբարձրանան 4000-5000 դրամով
2015թ. հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակը կբարձրանա 14%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
14%-ը, ի դեպ, նշանակում է, որ աշխատանքային կենսաթոշակը 36000-ից կդառնա 41000 դրամ: Իսկ բազային կենսաթոշակը հունվարի 1-ից 14000-ից կդառնա 16000 դրամ, աշխատանքային ստաժի 1 տարին էլ նախկին 700 դրամի փոխարեն կգնահատվի 800 դրամ` առաջին տասը տարվա և 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:
Արտեմ Ասատրյանը նաև նշեց, որ 2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաև զինվորական կենսաթոշակների ավելացում:
Ինչ վերաբերում է նպաստներին, ապա նախարարը խոստացավ այս քաղաքականությունը շարունակել նաև դրանց մասով:
