Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով
2015 թվականի հունվարի 4-ին և 5-ին կսկսվի 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Այս մասին հայտնում է Սոցիալական ապահովության պետական ծսռայությունը։ Կենսաթոշակները կշարունակվեն վճարվել 2015թ. հունվարի 12-ից:
Ի դեպ, կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Իսկ որքան են նրանք բարձրացել։
Հիշեցնենք՝ 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի, նկատի ունենալով, որ, օրինակ, 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում՝ 10%։ Արդյունքում շուրջ 500 հազար կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ եւ ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում՝ 20-25%, մյուս դեպքում՝ 10-15%։
Այսպիսով՝ սոցապնախարարությունը որոշել է այս փոփոխությունով գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը:
