Կերար, աղջի․ ՀՀԿ-ի ավագանու անդամը դատի կտա ԵԾ-ի անդամին․ տեսանյութ
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը պատրաստվում է դատի տալ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին, քանի որ վերջինս, ըստ Հովհաննիսյանի, վիրավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
«Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, որ ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալու ձեր հերյուրանքների համար: Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկ ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,-նշեց Հովհաննիսյանը։
