Կեղծում են թանկ սուրճը
Ինդոնեզիայում մեծ տարածում ունեն ֆերմաները, որոնք արտադրում են աշխարհի ամենաթանկ սուրճը՝ «կոլի լուվակ» անվանմամբ:
Ֆերմաներն այս սուրճն ստանում են կատվանման կենդանիների մարսողական համակարգով անցած սուրճի հատիկներից:
Ֆերմերները պնդում են, որ բոլոր կենդանիներն ապրում են ազատ, բնական պայմաններում:
Մինչդեռ «BBC»-ի իրակնացրած ուսումնասիրություններով պարզվել է, որ կատվանման կենդանիները գտնվում են կեղտոտ վանդակներում և հաճախ սատկում են՝ նրանց հարկադրված սուրճի խիստ դիետայի պատճառով:
