Կգտնվեն այսպես ասած տաք գլուխներ, ովքեր կցանկանան շահարկել այդ ողբերգությունը
"Ռուսաստանում, բոլորս հունվարի տասներկուսին տեղի ունեցած ոճրագործությունը, ընդունեցինք ինչպես մեծ ու աններելի ողբերգություն: Բայց, մենք, դրա հետ մեկտեղ համոզված ենք, որ այդ ողբերգությունը չպետք է որեւէ կերպ անդրադառնա առաջին հերթին մեր` հայ եւ ռուս ժողովրդի բարեկամական հարաբերություններին: Քանզի միայն երկու ժողովուրդների միմյանց հետ հարգանքի եւ փոխըմբռնման պայմաններում մենք կարող ենք լուծել ցանկացած թե քաղաքական, թե տնտեսական հարաբերություն: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք այդ հարցի շուրջ հավաքվել եւ քննարկում կազմակերպել, որտեղ մեկ անգամ եւս ամրագրեցինք, որ այսուհետ հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի սերտ ու ակտիվ հարաբերություններ պետք է ստեղծեն միմյանց միջեւ:
Գիտեք, որ մեր պատգամավորներից շատերը Գյումրու ողբերգության հետ կապված այցել են Հայաստան եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել սպանված Ավետիսյանների ընտանիքին: Ես եւս պլանավորում եմ առաջիկայում այցել Հայաստան, մենք չպետք է այս դժվարին պահերին` մեկս մյուսից հեռու կանգնենք, մենք պետք է ոչ միայն պահպանենք եղած հարգանքն ու բարեկամությունը, այլ էլ ավելի սատար լինենք մեկս մյուսին` դա լինի տնտեսական, թե քաղաքական առումով: Իհարկե, ես կարծում եմ, որ այս օրերին կգտնվեն շատ այսպես ասած "տաք գլուխներ", ովքեր կցանկանան շահարկել այդ ողբերգությունը իրենց օգտին, բայց հայ եւ ռուս ժողովուրդները չպետք է դա թույլ տան:
Մեղավորը` Պերմյակովը պետք է կրի իր արժանի պատիժը եւ այստեղ որեւէ այլ կարծիք լինել չի կարող: Հավատացեք ոչ ոք ոչինչ չի անի եւ շահագրգիռ կողմ էլ լինել չի կարող այն հարցի շուրջ, որպեսզի ազատեն կամ մեղմ պատասխանատվության ենթարկեն հանցագործին: Այս ողբերգությունը, կարծես մի փորձություն լիներ հայ-ռուսական հարաբերությունների համար եւ ես կարծում եմ ու ուզում եմ վստահ լինել, որ մենք կպահպանենք հայ եւ ռուս ժողովրդի հարգանքը միմյանց նկատմամբ", Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը եւ դրանից հետո շահարկվող հայ-ռուսական հարաբերություններին, ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Վասիլիի Լիխաչյովը:
Տաթեւիկ Աբրահամյան
