1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կհաղթի նա, ով համեմատաբար քիչ սխալներ թույլ կտա

«AllBoxing»-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխասի նահանգում վերջապես կայանալու է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոններ Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջեւ ռեւանշ մրցամարտը, որը հեռարձակելու է HBO հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների առաջին եւ միակ մենամարտը կայացել է 2007 թվականի հուլիսին, երբ ֆիլիպինցին 5-րդ ռաունդում հաղթեց մեր հայրենակցին: Դա, ի դեպ, Վախթանգի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Պարտությունից հետո Վախթանգը բազմիցս ռեւանշի է հրավիրել Դոներին, սակայն վերջինս ինչ-ինչ պատճառաբանություններով խուսափում էր մենամարտից: Ավելորդ չենք համարում նաեւ հավելել, որ Վախթանգն արդեն 37 տարեկան է, իսկ Դոները` 30:

Այդ ընթացքում IBF, WBC , WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը շատ էր քննադատել Նոնիտոյին վախկոտության  համար ու դեռեւս տարեսկզբին ասել էր. «Նոնիտո Դոները ցույց տվեց, որ չի պատրաստվում ինձ ռեւանշի հնարավորություն տալ եւ ապրիլի 13-ին մենամարտելու է Գիլյերմո Ռիգոնդոյի հետ: 2007-ին Նոնիտոյի բախտը բերեց, բայց 2013-ին այլ կերպ կլինի: Թող ապացուցի, որ չի վախենում ինձնից: Երբ ես դարձա բացարձակ չեմպիոն, նրան հրավիրեցի մենամարտի, իսկ նա ասաց, որ արդեն հաղթել է ինձ եւ նորից մենամարտելու պատճառ չի տեսնում: Բայց երեք գոտին ծանրակշիռ պատճառ է: Հանդիպիր ինձ հետ եւ ապացուցիր, որ հավի ճուտ չես»:

Ապրիլի 13-ին WBO վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոները պարտվեց սուպերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյին եւ զրկվեց չեմպիոնական գոտուց:

Վախթանգը պետք է մենամարտեր մեքսիկացի Վիկտոր Տերրասասի հետ, սակայն վերջինս մենամարտեց իր հայրենակից Լեո Սանտա Կրուսի հետ, պարտվեց եւ կորցրեց WBC վարկածով առաջին կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փաստորեն, բավականին երկար ժամանակ մեր հայրենակիցը ռինգ դուրս չի եկել, իսկ դա, բնական է, կարող է բացասական ազդեցություն ունենալ առաջիկա մենամարտի ելքի վրա: Ինչ որ է, մենք չցանկացանք եզրակացություններ անել եւ մասնագիտական կարծիք իմանալու համար դիմեցինք Վախթանգի առաջին մարզիչ Վազգեն Բադալյանին: Նախ տեղեկացանք, որ մոտ երկու շաբաթ առաջ Վախթանգը գտնվում էր Հայաստանում, քանի որ մահացել էր հորեղբայրը: Նա Ավստրալիայից Դուբայով եկել էր Երեւան, հետո մեկնել ԱՄՆ: Ապա մարզիչը հավելեց.

-Մեքսիկացի Վիկտոր Տերրասասի հետ պետք է մենամարտեր, ով  նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոս ուներ, բայց երեւի պրոմոութերները համաձայնության չեկան… Երեւի շահերը չհամընկան: Մենամարտի չկայանալը վատ էր Վախթանգի համար, որովհետեւ բավականին ժամանակ մենամարտ չի անցկացնում: Ի դեպ, Դոները վերջերս կորցրեց չեմպիոնական տիտղոսը, կուբացի Ռիգոնդոյին պարտվեց, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն է, տաղանդավոր տղա, պարտություն չունի, 12 ռաունդ մենամարտեցին, շատ գեղեցիկ մենամարտ էր: Ռիգոնդոն չկռվեց, ավելի շատ շարժվեց եւ մշտական հարվածներով, տեղաշարժերով Դոներին հաղթեց: Չնայած Դոները մի անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, բայց շատ մեծ տարբերությամբ Ռիգոնդոն հաղթեց` խլելով  Դոների տիտղոսները: Վախթանգի հետ մենամարտը լինելու է երկու ուղղությամբ. մեկը իրենց հին հաշիվները մաքրելու խնդիրն է, մյուսը, ամենակարեւորը, հաղթողն արդեն իրավունք ունի մենամարտելու Ռիգոնդոյի հետ, այսինքն`դառնում է չեմպիոնի տիտղոսի հավակնորդ:

Դոների հետ մենամարտը Վախթանգի համար ծանր կլինի. Դոների տեխնիկական որակները շատ բարձր են, ոճային առումով էլ Վախթանգից մի քիչ բարդ տղա է, որովհետեւ ոտքերի վրա շատ լավ շարժվում է, ուժեղ ձախ կողային հարվածներ ունի, շատ բարձրահասակ է, միշտ աշխատում է հակառակորդին տարածության վրա պահել: Դոները լավ գիտի, որ մերձամարտի ժամանակ կտուժի, որովհետեւ Վախթանգն ավելի ակտիվ է եւ ուժեղ խփում է… Կհաղթի նա, ով  համեմատաբար քիչ սխալ թույլ կտա, որովհետեւ ինքնագլուխ, հանպատրաստից կամ երկկողմանի մերձամարտի ժամանակ չես կարող ասել` ինչ կլինի:

Մենք զանգահարեցինք ԱՄՆ` Վախթանգին, սակայն, ցավոք, ժամանակային գոտիները խառնել էինք: Վախթանգն արթնացավ մեր հեռախոսազանգից եւ ընդամենն ասաց.

-Մարզումները, նախապատրաստական աշխատանքները նորմալ են ընթանում, որեւէ խանգարող հանգամանք չկա: Մի քանի օրից ասուլիս եմ կազմակերպելու եւ կասեմ որոշ մանրամասներ:

Եգոր ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan