ԿՀՎ ղեկավարը խոսել է ռուսական կիբերհարձակումների մասին
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը նախազգուշացրել է ռուսներին այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նույնպես հնարավոր է, որ համարժեք կիբերհարձակումներ ձեռնարկեն ռուսական սերվերների վրա: Նման հարձակումների պատասխանատվությունը ամերիկյան հատուկ ծառայությունները դրել են Մոսկվայի վրա, քանի որ սկզբում հենց ռուսներն են սկսել նման գործելաոճը: Այս մասին հայտնում է NPR ռադիոկայանը: Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար մեղադրում էին ռուսներին իրենց կողմից ձեռնարկված կիբերհարձակումների առնչությամբ, որոնք իրականացվել են ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ կուսակցությունների սերվերների վրա: Այս մեղադրանքները հերքվել են Մոսկվայի կողմից:
