ԿԻԵՒՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ․ ԿԻԵՒԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիեւի այն բնակիչների մի մասը, ովքեր հեռացել էին քաղաքից, երբ այն հայտնվել էր ռուսական ուժերի գործողությունների թիրախում, արդեն վերադարձել են տուն։ Նա մանրամասնել է, որ կիեւցիները տուն են վերադառնում ամեն օր, չնայած այն բանին, որ խորհուրդ է տրվում առայժմ ձեռնպահ մնալ։
Կլիչկոն նաեւ ասել է, որ Կիեւի քաղաքային իշխանությունները իրենց գործողություններն իրականացնում են, հիմնվելով բացառապես զինվորականների խորհուրդների եւ ցուցումների վրա։