Կիեւի մերձակայքում գերվել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակիցը
Ռոսգվարդիան Կիեւի մերձակայքում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակցի, որը, ենթադրաբար, համակարգել է ուկրաինացի նացիստների դիվերսիոն-հետախուզական խմբերի հանցավոր գործողությունները:
Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, Կիեւի մարզի տարածքում հատուկ հասցեական միջոցառումների անցկացման ընթացքում Ռոսգվարդիայի որոնողական խումբը բնակելի շենքի զննության ժամանակ կասկածելի տղամարդու է հայտնաբերել: Պարզվել է, որ ձերբակալվածը Ուկրաինայի անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակից է։
Նրա բնակության վայրի զննությամբ հայտնաբերվել է 7 միավոր հրազեն, ինչպես նաև տարբեր տրամաչափի 240 փամփուշտ:
«Ենթադրաբար, ձերբակալվածը Կիեւի մարզի հյուսիս-արեւմտյան շրջանների տարածքում իրականացրել է ուկրաինական ազգայնական կազմավորումների աշխատանքի համակարգումը»,- հայտնում է Ռոսգվարդիան: