Կիևը չի «հանձնի» «Եվրատեսիլ»-ը Մոսկվային
Ուկրաինան նախատեսում է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացնել Կիևում և այդ նպատակով կանի ամեն ինչ, մասնավորապես՝ ֆինանսական հարցին լուծում տալու ուղղությամբ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը:
Կառավարությունը 40 մլն եվրո կծախսի կայանալիք մրցույթին, որը կհատկացնի պետության և Կիևի բյուջեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմկոմիտեն 2017 թ.-ի մրցույթի անցկացման հնարավոր պաշտոնական վայր էր դիտարկում Մոսկվան, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հետ է մնում մրցույթի կազմակերպման աշխատանքներից:
Հաղորդվում էր, որ այդ քննարկումների պատճառներից է այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը ֆինանսավորման խնդիրներ ունի:
http://shamshyan.com/hy/article/2016/12/06/103320/