Կինը պատմում էր, որ ամուսինը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում
Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի տներից մեկում 37-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել կախված վիճակում:
Նոր Գյուղի գյուղապետ Գրիշա Թադևոսյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրաառնալով դեպքին, ասաց, որ. «Կինը պատմում էր, որ ամուսինը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են»,-ասաց գյուղապետը: Երիտասարդին հայտնաբերել են տան երկրորդ հարկում կախված. «Գոնե իր կյանքին այդպես չպետք է վերջ տար, հիմա հաստատ իր ընտանիքը այդ տանը չի կարող ապրել»:
Խոսելով նրա մասին գյուղապետն ասաց, որ շատ լավ տղա էր, էլեկտրիկ էր աշխատում: «Չգիտենք ինչի համար կարող էին նրան ծեծի ենթարկել, խելոք տղա էր իր համար աշխատում էր, կարող է, այլ խնդիրներ ունենար որի մասին մենք տեղեկություններ չունենք: Մեկ էլ ասում են, որ մոտից գումարներ են վերցրել, երևի լույսի հավաքած գումարներն են եղել»,-ասաց գյուղապետը: