Կիտրոնը մազերի փրփուրի փոխարեն
Պատահում է, որ շտապ պետք է մի տեղ գնալ, սակայն ձեռքի տակ չկա ոչ մուս, ոչ լաք: Ելք կա. պատրաստեք մազերի հարդարման կոսմետիկա ինքներդ, հայտնում է healthinfo.ua-ն:
Կիտրոնը հարթեցնում է մազերը և փայլ է հաղորդում նրանց: Այն կտրտեք և վրան լցրեք մի բաժակ եռացող ջուր, ապա եռացրեք թույլ կրակի վրա, մինչև ջուրը 2 անգամ պակասի: Քամեք, սառեցրեք և լցրեք հեղուկացիրի մեջ:
Վուշի սերմերը մազերը պաշտպանում են տաք հարդարման ժամանակ: Մեկ թեյի գդալ սերմը լցրեք կես բաժակ ջրի մեջ, եռացրեք 20 րոպե թույլ կրակով: Քամեք և սառեցրեք:
