Կկայանա վանեցի հայերի ավանդական տարազների լուսանկարների ցուցահանդեսը
Օգոստոսի 23-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում կկայանա «Ավանդ՝ Ախթամարի» խորագրով վանեցի հայերի ավանդական տարազների լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Տարազների հեղինակը պոլսահայ արվեստաբան Ժուլիա Մութլուն է, լուսանկարիչը՝ բնիկ վանեցի, ավանդական ժողովրդական մշակույթների մասնագետ, լուսանկարիչ Այթաչ Արազ Սելչուկը:
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 26-ը:
Մուտքն ազատ է։