Կկրճատվեն բազմաթիվ կրկնվող ծախսեր
Մի քանի տարի տևած քննարկումներից հետո Հայաստանում շուտով կմեկնարկի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը։ Մինչ այդ, ընտրված երեք՝ Լոռու, Սյունիքի եւ Տուվուշի մարզերի մի շարք համայնքներում մայիսին կանցկացվեն տեղական հանրաքվեներ։
Խոշորացումը ունի առաջին հերթին համայնքների տնտեսական ու ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործման նպատակ։
Հայաստանում համայնքները ձեւավորվել են գյուղերի հիմքի վրա։ Այսօր Հայաստանում առկա է շուրջ 915 գյուղական համայնք, որոնց ֆինանսական հնարավորություններն ու կարողությունները երբեմն էապես տարբերվում են իրարից։ Հաճախ համայնքների միջև զգալի տարբերության պատճառով. ունեցած ֆինանսական ռեսուրսներով անգամ առաջնային խնդիրների լուծումը շատ բարդ է դառնում։ Դա բերում է զարգացման հնարավորությունների իջեցմանը:
Ակնկալվում է, որ համայնքների խոշորացումը հնարավորություն կտա միջոցները կենտրոնացնելու ճանապարհով՝ բարձրացնել դրանց օգտագործման արդյունավետությունը։ Դրա հետևանքով կկրճատվեն բազմաթիվ կրկնվող ծախսեր, որոնք այժմ ուղղվում են հիմնականում վարչական ապարատների պահպանմանը։ Կազատվեն միջոցներ, որոնց համախմբումը թույլ կտա լուծել նաեւ համայնքների առջեւ ծառացած, եթե ոչ շատ մեծ, ապա գոնե առաջնահերթ խնդիրները։
Անի Սանոսյան
