Կկրճատվեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ` Բաղմանյանի եւ Գալստյանի հաստիքները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես մոտ մեկ ամիս առաջ մենք գրել էինք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ:
Մեր աղբյուրների վկայությամբъ առաջիկայում Պաշտպանության նախարարության օպտիմալացման շրջանակներում կրճատվելու են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները:
Գեներալ–լեյտենանտներ Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանը ստիպված են լինելու այլ աշխատանքի անցնել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
