Կլիչկո –Պովետկին դեռ չսկսված մենամարտը քննադատության է ենթարկվել
Վլադիմիր Կլիչկոյի և Ալեքսանդր Պովետկինի միջև մենամարտի կազմակերպիչները խիստ քննադատության են ենթարկվել՝ Կլիչկո եղբայրների գործակալ Բերնդ Բենտենի կողմից: Նա հայտարարել է, որ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է, քանի որ իրենք շատ հարցերի պատասխան չեն ստանում: «Մեզ դեռ հայտնի չէ երեկոյան մենամարտի ծրագիրը: Նույնիսկ թույլ չեն տվել ուսումնասիրել դահլիճը: Կարծում եմ, նրանք դա հատուկ են անում»,- ասել է Բենտեն: Նշենք, որ Կլիչկո –Պովետկին մենամարտը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Մոսկվայում: