Կմիավորվեն «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունները
Ակտիվ քննարկումներ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» և «Արեգակ» ունիվերսալ վարկային ընկերությունների միջև պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու և միավորման հնարավորություններ քննարկելու մասին:
Shabat.am –ի լրագրողը տեղեկությունները ճշտելու նպատակով կապվեց Ֆինքա կազմակերպության տնօրինության գրասենյակ, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունների մասին որևէ մեկնաբանություն չեն ներկայացնում:
Արեգակ ընկերության տնօինությունն էլ վաղ առավոտից թեժ աշխատանքային գրաֆիկով է աշխատում, և տնօրենը ամբողջ օրը տրամադրում է գործնական հանդիպումներին, այդ պատճառով տեղեկության մասին որևէ մեկնաբանություն ընկերության աշխատակիցները չներկայացրեցին:
