«Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող». գյումրեցի հայտնի դերասանը ռուսերենի մասին. Հրապարակ
Նույն ժամին, երբ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունենում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը, Երեւանի Ազատության հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Նրանք եկել էին մոմերով, ծաղիկներով, խաղալիքներով, տարբեր գրություններով: Հրապարակում էին նաեւ արարողությունը լուսաբանելու եկած ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը մեր լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա եւ հուզված հեռացել:
