1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կներեք` ուղեղն է՞ մեղավոր, թե՞ ոտքերը, երբ մարդ կարող է մեկին հարվածել. իհարկե ուղեղը

ԴԱՏԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ ...

«Մանանա Գրեյն» ընկերությունից կատարված գողության համար դատապարտված Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը, տեւական ժամանակ է, ինչ տարբեր ամբիոններից ու հարթակներից կոչ է անում կոչ է անում միասին բացահայտել իսկական հանցագործներին:
«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակության գործով ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ իր հերթին համոզմուն է հայտնում, որ Աշոտ Առուշանյանն արդարացվելու է՝ մեկ ամիս, հինգ թե տասը տարի հետո, այն պարզ պատճառով, որ նա անմեղ է:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մեղավոր է ճանաչել Էդգար Կարաքեշիշյանին ու Աշոտ Առուշանյանին առ այն, որ 2011 թ նոյեմբերին ընկերության տնօրենի տեղակալի մեքենայից գողացել են 56,4 մլն դրամ: Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 7 տարի եւ 5 տարի 6 ամիս ժամկետով: Կարաքեշիշյանը ճանաչվել է գողության անմիջական կատարող, իսկ Առուշանյանը` մեղսակից. լինելով բանկի աշխատող՝ նա տեղեկացրել է Կարաքեշիշյանին, որ ընկերությունը կանխիկ դրամ է տեղափոխելու բանկ:

Պարզելու համար, թե ինչ ավարտ է ունենալու  Մանանա Գրեյն-Աշոտ Առուշանյան թնջուկը, եւ թե վերջապես երբ են ջրի երես դուրս գալու այս գործի խրթին էջերը, Fnews.am-ը այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանից, ով էլ չխուսափեց պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին, միեւնույն ժամանակ համոզմունք հայտնելով որ արդարությունը վանդակում չի մնալու: Ժամանակը տալու է բոլոր հարցերի պատասխանները: 

-Իսկ հավանական չե՞ք համարում, որ հայտնի միջադեպի օրը գուցեեւ արտահոսք եղել է նաեւ հենց Ձեր ընկերությունից...

-Գիտեք մենք լրիվ ստուգել ենք` ճշտել եւ պարզել ենք, որ ներսից նման արտահոսք չի եղել: 02-ով էլ հստակ ցուցադրեցին, որ գողերը  6 ամիս շարունակ հետեւել են մեր փոխտնօրենին: Ես միշտ վախեցել եմ համակարգչով գործարքներ կատարելուց, քանի որ մենք շատ լուրջ ընկերությունների հետ ենք աշխատում, եւ միշտ գերադասել եմ մեր բանկային գործարքները կանխիկ կատարել:
Համենայդեպս, ըստ գործով անցնող նյութերի, HSBC բանկի աշխատակիցը`Աշոտ Առուշանյանն է ինֆորմացիա տրամադրել մեր գումարների մուտքերի քանակի մասին:
Այս գործի մեջ երեւի բարին միայն այն  է, որ սպանություն չի եղել: Մեր փոխտնօրենը պարզապես անփություն է կատարել, եւ մեքենան կայանել է այն տեղում, որտեղ որ պետք չէր կայանել: Դրա համար մենք նրան ներքին նկատողություն ենք տվել, եւ հիմա նա այդ գործունեությամբ չի զբաղվում: Բայց դեպքը եղել է, եւ դրա համար կատարողները պետք է պատասխան տան:
-Իսկ Ձեր ընկերությունից գողացված գումարները վերադարձվել ե՞ն, թե դեռ վաղ է այդ մասին մտածելը:

-Գողոնից ոչինչ վերադարձված չէ. Միայն գիտեմ, որ որոշակի գումարներ գոյություն ունեն առգրավված. երբ որ Արտաշես Գալուստյանի տանը խուզարկություն են կատարել, կարծեմ որոշակի գումարներ առգրավվել են, որը որ քննությունից հետո պարզվել է, որ նա իր տանն է պահել: Բայց դա առանձնապես մեծ գումար չի եղել:
-Իսկ հույս ունե՞ք որ Ձեզանից գողացված գումարները ի վերջո կվերադարձվեն:

-Ես կստանամ իմ գումարները. Որովհետեւ ես հույս ունեմ որ իրավապահ մարմինները կաշխատեն լիրաժեք. կբռնագանձեն ու կվերադարձնեն մեր գումարները, որովհետեւ մենք աշխատում ենք մի տարածքում, որտեղ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով մեր տնտեսական իրավիճակն էլ այն չէ, եւ բացի դա ով կարող է հենց այնպես վերցնել, գողանալ, ու չվերադարձնել այդ գումարները: Ինչի՞ համար: Ո՞վ է ում պարտք: Մեքենան ջարդելով տանում են, ի՞նչ ա, ջունգլիներում ե՞նք ապրում:

Պարզապես ես  կուզենայի որ, առհասարակ Աշոտ Առուշանյանի փաստաբանը ճիշտ կատարեր իր հղումները, այլ ոչ թե պիտակավորումներ աներ, ու իմիտացիա անվաներ այն, ինչը որ իրականում եղած բան է: Ես չեմ ուզում վիճել, անդրադառնալ նրա այս ու այն ասածներին, քանի որ կրկնում եմ` այս հարցը իրավապահների գործն է: Ամբողջ իրավապահ համակարգին անեծք են տալիս.կին ե՞ք ինչ ե՞ք էս աշխահրում, պառավ կինն անգամ այդպիսի անեծքներ չի տա: Դա ի՞նչ գործելաոճ ա. …

-Իսկ ի՞նչ կասեք այն վարկածների ու տեսակետների մասին, որ այս դատական գործի հետեւում առկա է Ձեր հովանավորությունը:

-Դուք ասում եք այն, ինչի մասին հայտարարել են Առուշանյանի փաստաբանն ու նրա հայրը: Ես միայն մի բան կասեմ. 25 տարուց ավել մենք մեր քրտիքնով գործունեություն ենք ծավալում, եւ բնականաբար կարողացել ենք  հասարակության մեջ որոշակի ձեռագիր թողնել:Ասելիքս այն է, որ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք արժանի հասարակական կարծիք ձեւավորել ` մեր եւ մեր ընկերության մասին:
Ես չեմ գտնում, որ այն ինչ ինձ են վերագրում ու պիտակավորում, որեւէ կերպ կարող է ինձ հետ կապ ունենալ: Միգուցե հենց հասարակական կարծիքը կասի, որ ես այդպիսին չեմ: Գուցե այդ մարդիկ փորձում են այդ ճանապարհով ինչ-որ կերպ ազդել իմ բիզնեսի վրա: Պատճառը` ես չգիտեմ: Եթե մարդը ցավացել է ինչ-որ հարցով, դա չի նշանակում, որ ես եմ ցավացրել:

 

Ես տանիքներ չունեմ...


-Կարծիք կա, որ Դուք լուրջ քաղաքական եւ իրավական տանիքներ ունեք, որոնց շնորհիվ էլ միշտ կարողանում եք ցանակացած իրավիճակից շահած դուրս գալ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
-Տանիք ասվածը ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ի նկատի ունեն: Ես ձեզ հավատացնում եմ, որ անկախությունից ի վեր ես աշխատում եմ մեր հանրապետությունում, եւ երբեւէ ոչ մի տեսակի տանիք չեմ ունեցել: Ընդամենը իմ ճանաչած մարդկանց հետ ունեցել եմ գործնական ճիշտ եւ առողջ հարաբերություններ: Ի՞նչ է. չի՞ կարելի մարդկանց հետ նորմալ հարաբերվել: Ես չգիտեմ էլ` ում ենք նրանք ակնարկում, եւ ում մասին են խոսում: Մարդկանց եթե ճանաչում ենք. հա ի՞նչ, ոչ մեկին չճանաչենք…

-Այսինքն ուզում եք ասել, որ դատական այս գործին Դուք որեւէ կերպ չե՞ք միջամտում:
-Ես շատ մարդկանց ովքեր, որ այս գործը տանում են, անգամ չեմ էլ ճանաչում:

-Պարոն Նիկողոսյան, ի դեպ Ձեզ բնորոշում են որպես խոշոր օլիգարխի: Դուք Ձեզ այդպիսին համարում ե՞ք, թե…
-Ես ինձ համարում եմ աշխատող, ստեղծող ու ազնիվ ընտանիքի հայր, ով ամեն մի հաջողության հասել է միայն իր քրտինքով ու աշխատանքով: Ինչու չէ նաեւ ազնիվ տնտեսվարող սուբյեկտ ենք, որը որ մշտապես պահում է օրենքի տառը: Ես ինձ համարում եմ` իմ ծնողների կողմից դաստիարակված մարդ. եթե դրա սահմանումը օլիգարխ է, թող ասեն: Եթե այլ սահմանում կա, ապա ես ունեմ անուն-ազգանուն: Եթե մարդը ԶԼՄ-ներին ասում է. ասենք աղքատ Նիկողոսյան, ասենք հարուստ Նիկողոսյան, չգիտեմ ձեռքերի շարժումով ինչեր է ասում, էլ ինչ պատասխանես այդ տեսակ մարդկանց: Ո'չ, պետք չի ասել` աղքատ կամ հարուստ…Մարդը հոգով պետք է հարուստ լինի: Գումարը` իմ կարծիքով ոչ մեկին հետաքրիքր չի. դաստիարակված մարդու հետ ոչ թե գումարով, այլ մակարդակով են շփվում:
-Ի վերջո ինչպե՞ս եք տեսնում դատական այս գործի հանգուցածալումը:

-Ես գիտեմ, որ մեր փաստաբանը դիմել է դատարան եւ պարզաբանում պահանջել,  ե'ւ նրանց փաստաբանից, ե'ւ Լավրենտի Առուշանյանից` իմ անունը, իմ բարի համաբավը արատավորելու համար: Եւ ասել եմ, որ ՀՀ օրենքով ինչ տուգանք որ սահմանված է, ես կընդունեմ այդ գումարը նրանցից եւ գիտեմ թե այն որտեղ կուղղեմ: Իրենք ինչ ուզում են` թող անեն. նստացույց անեն, միտինգ անեն, բողոքեն, ես միայն մի բան գիտեմ.արդարությունը մեկն է, եւ այն ոչ ոք չի կարող շրջանցել:

 

-Այդուհանդերձ շատերի համար մինչ օրս վիճահարուց է թե ինչպես է Աշոտ Առուշանյանը հայտնվել այս գործի շրջանակներում:

-Ոնց է հայտնվել… Մարդիկ տվել են նրա անունը, եւ հենց այդպես էլ նա հայտնվել է այս գործի մեջ: Ես մինչ օրս Աշոտ Առուշանյանին չեմ էլ ճանաչում: Քննության ընթացքում է ի հայտ եկել նրա անունը, այսինքն այն մարդու ցուցմունքից հետո, ով տվել է Առուշանյանին անունը: Եթե էդ մարդը` Լավրենտի Առուշանյանը, բան ունի ինձ ասելու` թող գա ասի, ավելորդ պիտակներ ու որակավորումներ թող չանի, իզուր տեղը մարդկանց գործից կտրում ու իր դարդերն ա պատմում:
Ես ընդամենը ասել եմ, որ տանողը պետք ա բռնվի: Գումարը պետք է գտնվի: Եւ ի՞նչ վատ է, որ մեր իրավապահները կարողանում են գողերին հայտնաբերել: Ես չիգիտեմ, թե ինչպես են այդ մարդիկ մտածում: Կներեք` ուղեղն է՞ մեղավոր, թե՞ ոտքերը, երբ մարդ կարող է մեկին հարվածել. իհարկե ուղեղը: Ես չեմ էլ ուզում ավելորդ բաներ ասեմ:
Մարդիկ հիմա ամեն ինչ ցեխոտում են. թե ինչի՞  համար, ո՞ւմ համար, ես դա չգիտեմ: Ես միայն այն գիտեմ, որ արդարությունից էն կողմ աշխարհում ոչինչ չկա: Արդարությունն էլ վանդակում չի մնում, անպայաման մի օր դուրս է գալիս:

 

Ես իմ հոգու պարտքն եմ կատարել...


-Դուք Արցախյան հերոսամարտին էլ ե՞ք մասնակցել:Կարծեմ այս օրերին շահարկվում է նաեւ այդ հանգամանքը:

-Մասնակցել եմ` բայց ես դա իմ հոգու պարտքն եմ կատարել, եւ չեմ մասնակցել, որ այսօր դրա մասին բարձրաձայնեմ: Ես երբեք չեմ ուզում իմ արածը տեսանելի լինի: Կյանք ա` ապրում ենք. եթե կարող եմ մի լավ բան անել` կանեմ, իսկ վատը ինչի՞ համար անեմ: Ես կողմ չեմ վատ քայլեր անելուն: Իսկ այն, որ շատերը կարող են շահարկել այն փաստը, որ ես մասնակցել եմ Արցախյան հերոսամարտին, եւ այլն, եւ այլն, ապա եւս մեկ անգամ կրկնում եմ, որ ես մասնակցել եմ` ոչ թե ինչ-որ մեկի, ոչ թե հանուն ինչ-որ մի բանի, ոչ թե նրա համար որ հոգս դառնամ իմ երկրի համար, այլ նրա համար, որ ես դա համարել եմ իմ հոգու պարտքը: Իսկ ինչ վերաբերում է գործարարությանը, ապա շատերը լավատեղյակ են,  որ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր իրենց քրտինքով ու իրենց աշխատանքով են կարողացել ինչ-ինչ հաջողությունների հասնել ու ամենակարեւորը` իրենց պետությանը հարգել, ինչը հավատացեք ինձ համար առաջնահերթ գործոն է:

 

Զրույցը` Գ. Սահակյանի

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan