Կնոջը ծեծելու համար թոշակառու տղամարդը տուգանվեց 50 հազար դրամով
Կնոջը ծեծելու մեջ մեղադրվող կապանցի տղամարդը տուգանվեց 50 հազար դրամով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 67-ամյա Սերյոժան սեպտեմբերի 1-ին առավոտյան բռունցքներով հարվածել է կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր մասերին, շարժառիթը կենցաղային է եղել:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերյոժան միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ նշելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանը բավարարել է միջնորդությունն ու տղամարդուն մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50 հազար դրամի չափով:
