Կնոջը կասկածել էր անհավատարմության մեջ ու որոշել պայթեցնել նրան
Անհավատարմության մեջ կնոջը կասկածելու և նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող ամուսնու գործն ուղարկվել է դատարան` հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Մելիք Գալստյանը, կնոջը կասկածելով անհավատարմության մեջ, հետապնդել է նրան, ով երթուղային տրանսպորտով ուղևորվել է դեպի քրոջ տուն որտեղ մշտապես խնամելիս է եղել քրոջ թոռնուհուն՝ դեռահաս Էլենին:
Կասկածանքը հաստատելու դեպքում, ունենալով նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորություն, նախապես իր հետ վերցրած, գործով դեռևս չպարզված 2 բեկորային նռնակներ գրպանում, մուտք է գործել նշված բնակարան, որտեղ արտառոց ոչինչ չհայտնաբերելով՝ կնոջից պարզաբանումներ է պահանջել հիշյալ հարցերի կապակցությամբ և հանելով նռնակները՝ քաշել է նրանցից մեկի ձգանը և դիտավորությամբ այն նետել է կնոջ և Էլենի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով վերջիններս չեն մահացել և ստացել են «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Մանրամասն` սկզբնաղբյուրում