ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստան սպառազինության մատակարարման մասին. «Եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը կորոշի, որ նպատակահարմար է, ապա դրանց մասին ավելի բաց տեքստով կասվի: Այս տարի մեծ քանակի զենք-զինամթերք է ստացվել, նաև վաղուց գոյություն ունեցող զինամթերքի ծավալների մեծացման մասին է խոսքը և նորագույն զինատեսակների՝ սարքավորումների, համակարգերի և այլն: Բավականին մեծ տեսականի է ներմուծվել Հայաստան, և գործընթացը շարունակվում է: Կնքված են բավականին բացառիկ պայմանագրեր նորագույն զինտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ, և դա մեր քաղաքականության հիմքում է դրած, որ առաջին հերթին շեշտադրում կատարենք բազմաֆունկցիոնալ զինատեսակների վրա, նոր մոդելների զինատեսակների վրա, այսինքն՝ հնություններ այլևս ձեռք չբերենք»,- ասել է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: