Կոալիցիա չի լինելու
«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու:
Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորմանը, որպեսզի իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից: Մինչդեռ պարզ է, որ Ծառուկյանը ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կոալիցիա էլ չի լինելու, ուղղակի հերթական անգամ խաբել է երկրորդ էշելոնի թեկնածուներին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կուսակցությանը, որպեսզի ինքն ու իր, այսպես կոչված, քաղաքական թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան»:
Մանրամասները՝ թերթի համարում: