«Կոչ եմ անում ՊԵԿ-ին ստուգումներ իրականացնել այս ցանցում». Էդուարդ Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «ՆՈւՌ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (State Revenue Committee of Armenia-ին) ստուգումներ իրականացնել այս ցանցում:
Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանի հրապարակումը մեկնաբանած օգտատերերից շատերը նշել էին, որ ՀԴՄ կտրոններ բացի նշված ցանցից, չեն տրամադրում նաև այլ տեղերում: Օգտատերերն առանձնացրել էին Մաշտոցի պողոտայի «Նատալի ֆարմ»-ը, «ԿԱՍ» սուպերմարկետը և մի շարք բենզալցակայաններ:
