Կոչ եք անում հայրենիքը փրկելու, չգնայիք ընտրության. Կարեն Հովհաննիսյան
«Հերթական հիմար ու մոլորեցնող կեղծ օրակարգ։ Թե բա ազատագրական շարժում։ Խի ո՞վ ա օկուպացրել երկիրը։ Այ տա, դուք գնացիք ընտրությունների, լեգիմացրեցիք Նիկոլին, մանդատները վերցրիք նստաք, էլ փոխնախագահ, էլ հանձնաժողովի նախագահ, հիմի ազատագրական շարժումը ո՞ւմ դեմ եք անում, էդ աստիճան կեղծ մի եղեք։ Մի օրակարգ կա՝ Նիկոլի վարչակազմը պետք է հեռանա, քանի որ համար մեկ պատասխանատուն են պարտության։ Կոչ եք անում հայրենիքը փրկելու, չգնայիք ընտրության, թե թուրքի դեմ եք, ապա դա հայրենական, պաշտպանական սրբազան պատերազմն է, ազատագրականը ո՞րն է։ Նիկոլը ձեր ատամները հաշվել է ու շատ լավ գիտի, որ սին եք», - գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։