1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կոչ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին

Հարգելի´ պարոն Բարսեղյան
Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից:
Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտվելով համալսարանի կանոնադրության 43-րդ կետի և 41-ի 12-րդ ենթակետի պահանջներից, վերանայել ռեկտորի գիտական խորհրդի կազմի հաստատման հրամանը՝ բեկանելով այն, քանի որ հրամանը չի բխում բուհի կանոնադրությունից:
Հայտնում ենք, որ բուհի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է, հետևաբար, վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամները՝ ևս:
Ըստ ռեկտորի հրամանի` համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 27 անդամներից (http://shsu.am/close-2/), որից
Ի պաշտոնե
1. Սերոբյան Երվանդ Սերյոժի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պարտականություններ կատարող
2. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար,
3. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ,
4. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,
5. Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան,
6. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
7. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
8. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ
Նշանակովի
9. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
10. Հայրապետյան Սերգո Արտուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր
11. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
12. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր
Ընտրովի
13. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան,
14. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան,
15. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու
16. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,
17. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
18. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
19. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ
20. Ղազարյան Ջեմմա Կարոյի— ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
21. Խաչատրյան Աննա Արմենի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Սոցիալական աշխատանք» 3-րդ կուրսի ուսանողուհի
22. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
23. Ավագյան Էլմիրա Սոսի — Մանկավարժության ֆակուլտետ, «Մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի
24. Հովհաննիսյան Լիլիթ Գոռի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի
25. Հարությունյան Ստեփան Մերուժանի — Ռազմական ամբիոն, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 2-րդ կուրսի ուսանող
26. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)
27. Հարությունյան Քաջիկ Հակոբի — ՈՒԳԸ նախագահ

Նկատենք, որ ռեկտորի կողմից խախտվել են բուհի կանոնադրության 49-րդ կետը և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետը:
Ըստ բուհի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017 թ. մայիսի 11-ի նիստումhttp://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf ) 3.1 կետի` գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:
Ըստ վերոնշյալ կանոնակարգի` ի պաշտոնե անդամներ չեն կարող լինել վերոնշյալ կազմից երեքը՝
1. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
2. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
3. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ

Առավելագույնը կարող էին լինեին ռեկտորի կողմից նշանակովի անդամներ:
Իսկ դրա փոխարեն ի պաշտոնե անդամների մեջ ընդգրկված չեն 4 ֆակուլտետներից երկուսի դեկանները, ռեկտորի խորհրդականը, իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը: Ավելին, ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի (http://shsu.am/media/pdf/SHSU-ugy-kanonadrutyun.pdf)` ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:
Այսպիսով, բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 12-ը ի պաշտոնե և նշանակովի անդամներ են, որին գումարելու ենք ընտրովի անդամների ցանկից երկու դեկաններին և ՈՒԳԸ նախագահին, որի արդյունքում ստանում ենք՝ 27 անդամից 15-ը, այսինքն` 50%-ից ավելին ռեկտորի կողմից նշանակովի և ի պաշտոնե անդամներ են, ինչը հակասում է բուհի կանոնադրության 49-րդ և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետերին:
Նկատենք նաև, թե ովքեր են ընդգրկված ընտրովի անդամների մեջ.
1. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն – վարչական լուրջ պաշտոն զբաղեցնող անձ

2. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) – բուհում առաջատար մասնագետ

Այսպիսով, ստացվում է, որ առանց հաշվի առնելու նաև վերջին երկուսի ներգրավումը, ակնհայտ է, որ համալսարանի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է:

Անհրաժեշտ է լուծարել համալսարանի գիտական խորհուրդը` չեղյալ համարելով հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը: Ընտրված մարդիկ ընդամենը Սահակ Մինասյանի կամքը կատարողներն են, որը մեզ վստահություն չի ներշնչում արդար և անկողմնակալ ընտրությունների համար:
Նախ՝ խախտելով բուհի կանոնադրությունը՝ տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով է կազմակերպվել։ Օրինակ՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում, իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում։Ընդ որում,եղել են ամբիոններ,որտեղ մի քանի անգամ թեկնածուների առաջադրման ընտրություններ են եղել:

Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից… Այդ 2-ական թեկնածուներն ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության…Այնպիսի տպավորություն է,որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկան…Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական աստիճան,կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ,իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝70 տարեկանից անց են…

Հոգաբարձուների խորհրդի անդամներ Էվելինա Մաթևոսյանը,Արտուշ Խաչատրյանը և Խաչատուր Իսրայելյանն ընտրվել են՝ խախտելով համալսարանի կանոնադրության 32-րդ կետը, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս մարդ, ով ՇՊՀ-ի այլ մարմինների անդամ չէ:Իսկ այդ երեքն էլ իրենց ֆակուլտետների խորհուրդների անդամներ են: Մեկն ի պաշտոնե՝որպես Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (տե´ս Համալսարանի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 3.3.1 կետըhttp://shsu.am/media/pdf/SHSU_fakulteti_kanonadrutyun.pdf), իսկ մյուս երկուսն ընտրվել են իրենց ամբիոնների կողմից:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan