Կոռուպցիայի դեմ պայքար`հոլիվուդյան սցենարով
Comment...
Հնդկական կինոյի մոտիվներով. Հովիկ Աբրահամյանը գլխավորելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը...
Այստեղ են ասել՝ տեղ հասանք, իջեք: Հովիկ Աբրահամյան և կոռուպցիայի դեմ պայքար՝ մի տեսակ չի ստացվում պատկերացնելը: Ա'յ, Հովիկ Աբրահամյան և կոռուպցիա պատկերացնելն ավելի հեշտ է: Եվ այստեղ ուղղակի չեմ կարող չհիշել Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը. «Հազարավոր հեկտար հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ ընդհանրապես Երևանի փոքր կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես, ասում են՝ Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի»:
Իսկ գիտե՞ք, Փաշինյանի ասածներին կարելի է հավատալ: Այո, ինչու՞ չպիտի հավատանք, որ մարդը լոլիկ աճեցնելով կարող է այսքանի տեր դառնալ ու հետո էլ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ղեկավարել: Մնում է այս սցենարը առաջարկենք Հոլիվուդի ռեժիսորներին, և համոզված եմ, որ նրանք այն ոչ միայն կընդունեն, այլև այդ սցենարով նկարահանված ֆիլմը մեծ հաջություն կունենա: Վերջում էլ մի խումբ հնդիկ գեղեցկուհիներ ազգային տարազներով Մխչյանի գեղատեսիլ վայրում, լոլիկի դաշտի մոտ հեզաճկուն պար կբռնեն, և կհնչի հնդկական ելևէջներով քացրիկ երգը Մխչյանի, լոլիկների ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Արտյոմ Եդիգարյան