1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Արաբկիր» մանկական զբոսայգում հողամասերի տրամադրման գործընթացներում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003թ. մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ճանաչվել է պետական սեփականություն հանդիսացող և սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի շարքում ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքում տեղակայված մեկ սրճարանի, վերջինիս խորդանոցի, մեկ կրպակի և մեկ լուսանկարչատան նկատմամբ երեք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2011թ. հունիսին իրականացված լրացուցիչ չափագրումների հիման վրա քաղաքացու կողմից հողազավթման փաստն արձանագրվելուց հետո, այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու և հետագա հողազավթումը դադարեցնելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից 2013թ. և 2017թ. երկու անգամ կայացվել են հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու որոշումներ:

Պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետի 17.02.2017թ. երկու և 04.05.2018թ. մեկ որոշումներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունները, զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով մեկ դեպքում 2 անձի տրամադրվել են հողամասեր, իսկ մեկ այլ դեպքում՝ ՍՊԸ ի հետ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ այդ տարիների գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հողամասերում փաստացի առկա են եղել բազմաթիվ ինքնակամ շինություններ, որոնք չեն արձանագրվել վերոնշյալ եզրակացություններով:

Այնուհետև, չնայած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 2018թ. հունիսին հարուցված անշարժ գույքի նկատմամբ նշված ՍՊԸ-ի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է ընդլայնվող հողամասի հատակագծում շինություններ լինելու պատճառաբանությամբ, սակայն Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք, առանց գրանցման համար անհրաժեշտ հողամասի հատակագծի առկայության, հաջորդ ամսվա ընթացքում կատարել են նշված ՍՊԸ-ին պատկանող այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը: Բացի այդ, նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտին և ապրիլին «Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց և այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո, իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել և հողազավթումը չի վերացվել:

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ օրենսդրության պահանջների խախտմամբ, որոշակի շինությունների նկատմամբ ճանաչել են քաղաքացիների սեփականության իրավունքը, առանձին դեպքերում հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել այն, այդ կապակցությամբ համապատասխան վարչական վարույթներ չեն իրականացրել, առանձին դեպքերում կայացված որոշումներով անուղղակիորեն թույլատրել են զավթված հողամասերի օգտագործումը: Իսկ առանձին դեպքում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելել են օրենսդրության պահանջները՝ հողամասն ապօրինաբար տրամադրելով իրավաբանական անձին և կատարելով գույքի նկատմամբ պետական գրանցում: Վերոնշյալ գործողություններով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազությունում նշված փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan