ԿՈՐՈՒՍՅԱԼ ՈՍԿԻՆ.Արմեն Ստեփանյան
Իմ և գիշերվա զրույցն ավարտվեց
Խելագարությամբ,
Եվ նրա աստղոտ աչքերից ընկան
Հույզի արցունքներ,
Անձրևի երգում լռեցինք լուսնոտ
Լավատեսությամբ,
Երկչոտ հույսերով,որ ետ կբերենք
Կորուսյալ ոսկին :
Իսկ հեռուներում արձագանքում էր
Սիրո մեղեդին,
Մելամաղձության թախծածոր երգի
Նուրբ երանգներով ,
Կանչում էր, ձգում
Եվ ծվատում էր իմ տանջված հոգին
Ու հրեշտակի կերպարանք առած
Սիրտս փոթորկում :
Իմ և գիշերվա պայքարն ավարտվեց
Մտատանջությամբ,
Եվ նրա անհույս աչքերից ընկան
Ցավի արցունքներ,
Մեղեդին հանգավ որոտների մեջ
Անտարբերության,
Իսկ ես կորցրեցի իմ սիրո ոսկին
Տիեզերական:
Արմեն Ստեփանյան