Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է ավազով բարձված «ЗИЛ»-ի մեջ
Հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչը՝ 30-ամյա Արման Վանյանի վարած «Toyota Camry» և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչը՝ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Toyota Camry»-ի ուղևորը՝ 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն Հրազդանի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։