Կողբ գյուղում հրկիզել են անհատ ձեռներեցին պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը. shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Դավիթ Թանդիլյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 15-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են Կողբ գյոււղի 22-րդ փողոցում գտնվող, իրեն պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում են վնասի չափն ու դեպքի հանգամանքները:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Բիլիարդ» բար-սրճարանը հաշվառված է «Ջուլիետա Բեգլարյան» ԱՁ-ի անունով: