Կողոպուտ «Նուշիկյան ասոցիացիա»-ի գրասենյակում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։
Ըստ թերթի աղբյուրների՝ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան ասոցիացիա»-ի գրասենյակից գումար են տարել։ Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց, հավանաբար, կողոպուտը եղել է գիշերը։ Տարել են օրվա հասույթը՝ 2 միլիոն դրամից քիչ ավելի գումար։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ կասկածներ կան, որ գողությունն արվել է ասոցիացիայի աշխատակիցներից որևէ մեկի կողմից։ Այժմ քննություն է գնում։
«Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս հերքեց այն՝ ասելով. «Ինձնից բան չեն գողացել»։ Ավելի ուշ մեզ փոխանցեցին, որ Աժ պատգամավորը կատարվածը հերքել է այն պատճառաբանությամբ, որ անձամբ իրեն չեն կողոպտել, և ինքն էլ ասոցիացիայով անձամբ չի զբաղվում՝ պատգամավորի կարգավիճակը թույլ չի տալիս։ Փաստորեն, գործարարները կրկին դարձել են գողերի թիրախը»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
