Կրակել են Գեղարքունիքի փոխմարզպետի որդու վրա. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է
NEWSPRESS.am-ի տեղեկութուոններով, այսօր՝ հուվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու նկատմամբ:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում նրա վրա կրակել են: Երիտասարդը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
