Կրակոց Ծաղկաձորում․ «Ճվճվ Արոյի» տղան հրազենային վնասվածք է ստացել
Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել է քննչական խումբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը ) հատկանիշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
