Կրակոցներ Ավանի թաղապետարանի մոտ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի շենքին (թաղապետարան) հարող տարածքում կրակոցներ են հնչել, որnք լսվել են հարակից շենքերի բնակիչների կողմից: Armtimes.com-ին Ավանի բնակիչներից մեկը փոխանցեց, որ կրակոցների ձայները լսել են երեկոյան 21:00-ից 22:00-ի սահմաններում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության Ավանի բաժնում նման ահազանգ չի ստացվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
