Կրակոցներ Բաղանիսի ուղղությամբ. Իրավիճակն այժմ հանգիստ է
Aysor.am-ը գրում է.
Այսօր երեկոյան սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Բաղանիս գյուղի ուղղությամբ:
«Ժամը 19:15-ի սահմաններում գհյուղի ուղղությամբ կրակահերթ է եղել, որը կարճ է տևել: Ոչ մի նյութական ու մարդկային կորուստ, փասռք Աստծո, չունենք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշեց, որ այս պահին գյուղում հանգիստ իրավիճակ է, կրակոցները դադարել են:
