Կրակոցներ դատարանի բակում. հրազենային վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի եղբայրը
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով այսօրվա նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել:
Այս մասին գրում է Armtimes.com-ը:
Նիստից առաջ միջադեպ է տեղի ունեցել տուժող կողմի եւ ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատների միջեւ:
Միջադեպն ավարտվել է կրակոցներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբաստանյալի հարազատներից մեկը կրակոցներ է արձակել Գեղարքունքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի եղբոր ուղղությամբ:
Փոխմարզպետի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել ծնկի հատվածում: Նրա վիճակը ծանր է գնահատվում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում