Կրակոցներ Երևանի կարաոկե ակումբներից մեկում
Ոստիկանության ծառայողները փետրվարի 16-ին Երևանի Խանջյան փողոց, 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թվականին ծնված Եղիշե Խ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանություն են ներկայացել ևս երկու անձ, որոնցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:
Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: