Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը
Երեկ՝ հուլիսի26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։
Է․ Մելքոնյանը «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենն է։