Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 45 և 47-ամյա քաղաքացիներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։
Այս պահին ոստիկանության աշխատակիցները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։
Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։