Կրակոցներին նախորդել է վեճ. Բացառիկ մանրամասներ Ստեփանակերտում հնչած կրակոցների գործով
Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Ս.Կ.-ն նույն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի):
«Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպի վերաբերյալ: Մասնավորապես, արցախյան մեր աղբյուրների հավաստի լուրերով` կրակոցին նախորդել է վեճ գեներալ Կարապետյանի եւ արցախցի երիտասարդի միջեւ: Ով, ըստ նույն լուրերի, մեքենան կանգնեցրել էր Ազատամարտիկների միության շենքի մոտ, որտեղ կայանված էր նաեւ գեներալի մեքենան (-տվյալ շենքի դիմաց վաղուց բոլորը գիտեն, որ բացի միության անդամների մեքենայից այլ մեքենա չի կարելի է կայանել-Հեղ.): Վերջինս դուրս գալով տեսնելով, որ այլ մեքենա է կանգնած, սկսել է հետաքրքրվել, թե ում մեքենան է, արցախցի երիտասարդը պատասխանել է, որ իրենն է եւ, որ քիչ անց դուրս կգա: Սակայն, գեներալը համառել է, որ մեքենան հենց նույն պահին պետք է դուրս գա, սկսվել է վեճը, որին արդեն հաջորդել է արդեն պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած կրակոցը: