ԿՐԵՄԼԻ ՎՐԱ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԳՐՈՀԵԼ ՌՈՒՍ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԸ․ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Կրեմլի վրա կարող էին հարձակվել ռուս պարտիզանները։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Էներգետիկ օբյեկտներում կամ Կրեմլի տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելը կարող է միայն ցույց տալ տեղական դիմադրության ուժերի գործունեության ակտիվությունը։ Ինչպես գիտեք, անօդաչու սարքեր կարելի է գնել ցանկացած ռազմական խանութից»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Հիշեցնենք, որ այս գիշեր գիշեր Կրեմլի վրա հարձակում է տեղի ունեցել ԱԹՍ-ի միջոցով։
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին, սակայն դրանք վնասազերծվել են։ Կատարվածը Կրեմլը որակել է որպես ահաբեկչություն և Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ։