ԿՐԵՄԼԸ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ցանկացած հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից որեւէ մեկին աջակցելու մասին վնասակար են, եւ կարող են ունենալ ծայրահեղ բացասական հետեւանքներ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ հայտարարությունները հնարավոր ռազմական աջակցության մասին՝ ուղղված հակամարտող կողմերից որեւէ մեկին, ավելի շուտ սադրիչ բնույթ կարող են ունենալ լարվածության հետագա խորացման համար։ Սա մեկ։ Երկրորդ։ Մենք կարծում ենք, որ նման հայտարարությունները այժմ չափազանց վնասակար են։ Եվ իհարկե, կարծում ենք, որ ցանկացած երրրորդ երկրի մասնակցությունը այս առճակատմանը, կարող է ծայրահեղ նեգատիվ հետեւանքներ ունենալ»,- ասել է Պեսկովը։