Կրեմլը դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության սառեցմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սառեցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը սոլիդար է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը համաձայն է Արևմուտքի հետ, որ չպետք է թույլ տալ՝ ուկրաինական հակամարտությունը սառեցվի։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողությունն ավարտելու հնարավորությունը՝ ապահովելով սեփական շահերը, հասնելով Ռուսաստանի առջև ծառացած նպատակներին կամ հատուկ գործողության կամ այլ հասանելի միջոցների գործադրմամբ։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների անցկացումը չպետք է նպատակ ունենա սառեցնելու հակամարտությունը։
Մինչ այս Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր ուկրաինական հակամարտության սառեցման անընդունելիության մասին։