Կրիշտիանու Ռոնալդո՞ւ, թե՞ Լիոնել Մեսսի. ընկերների վեճն ավարտվել է սպանությամբ
«Armsport.am»-ի հաղորդմամբ` Հնդկաստանում 2 ֆուտբոլասերների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Hindustan Times»-ը, նիգերացի Օբինա Մայքլ Դուրումչուկվան Մումբայի բնակարաններից մեկում ծննդյան 34-ամյակն է տոնելիս եղել իր ընկեր 22-ամյա Նվաբու Չուկվումայի հետ: Նրանց միջև վիճաբանություն է սկսել այն թեմայի շուրջ, թե ով է ավելի լավ ֆուտբոլիստ «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդո՞ւն, թե՞ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:
