Կրքերը թեժանում են.«Պլենդուզից» ցածր Արծվիկ Մինասյան և «ղավալ» Վահան Բաբայան
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի և Արծվիկ Մինասյանի միջև ֆեյսուքում բանավեճ է տեղի ունեցել: Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյալ էջում գրառում էր կատարել նշելով.«Խավարի մեջ խարխուլ դաշնակցական ընկեր Արծվիկը այսօր պաշտոնապես հայտ ներկայացրեց դառնալ «Դհոլ», ի պատասխան այս գրառմանը Արծվիկ Մինասյանը գրել էր,«Նախ կարծում եմ, վաղուց ղավալ դարձածը չպետք է իրեն թույլ տար խոսել երաժշտական գործիքների մասին…»: Shabat.am-ի լրագրողը փորձեց պարզաբանումներ ստանալ նախ Արծվիկ Մինասյանից, սակայն նա ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի այս պահին: Վահան Բաբայանն ասաց, որ ինչ որ մտածում էր իր գրառումների և հարցազրույցների վերաբերյալ արդեն ասել է, մնացածը «Ընկեր »Արծվիկի մեկնաբանություններն են եղել:
«Ես ցավում եմ, որ Արծվիկ Մինասյանը Արտաշես Գեղամյանի կողքին հայտնվեց և դհոլային քաղաքականության տիտղոսը փորձում է կիսել, այլ նմանատիպ հայտնի գործիչների հետ և ընդամենը մատնանշելով, որ ես մի քանի կուսակցության անդամ եմ եղել փորձում է փրփուրներից կախվել: Թե այդ հարցը ինչի հետ կապ ունի ընդհանրապես,ինչ կապ ունի իմ այլ կուսակցության անդամ եղած խնդիրը այսօրվա իմ գնահատականների հետ, երբ որ մարդը «դհոլանում» է, և դրա մեջ ինչ որոշակի նորություններ կարելի է փնտրել և հայտարարություններ անել»: Վահան Բաբայանը Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց, որ լուրջ չի վերաբերում Արծվիկ Մինասյանի նման գործիչներին: Նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի, սակայն հույս ունի, որ դաշնակցական հարյուրավոր մարդիկ հայրենասեր են և հասկանում են թե մեր պայքարը ինչի համար է և ուր է ուղղված, իրականում առաջինը իրենք կգնահատեն Արծվիկ Մինասյանի «դհոլությունն» ու պաշտոնին ձգտելու այդ անսպառ ցանկությունը: Լրագրողի այն հարցին, որ ԱԺ պատգամավոր Մինասյանը իր էջում նշել էր, որ կարծում է, որ վաղուց ղավալ դարձածը չպետք է իրեն թույլ տար խոսել երաժշտական գործիքի մասին: Ի՞նչ է ցանկացել ասել Վ.Բաբայանը պատասխանեց.«Դա խոսում է Մինասյանի «պլենդուզից » ցածր մակարդակի մասին, որի համար ես իրոք ցավում եմ, որ խորհրդարանում կարող են նման մարդիկ լինել»:
