Կտրել է երակները ու զանգել նախկին ամուսնուն
Երեկ «ձախ նախաբազկի կտրած վերքեր և դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխել 25-ամյա մի կին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է ձախ նախաբազուկը և խմել «Պերսեն» տեսակի դեղահաբեր:
Պարզվում է, որ այդ ամենից հետո նա նաև զանգահարել է նախկին ամուսնուն և հայտնել, որ երակները կտրել և ցանկանում է կյանքին վերջ տալ:
Հեղինակ:
«Փաստինֆո»