Կտրուկ լարվել են Կարեն Ճշմարիտյանի և Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները. Հրապարակ
Մեր տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց եւ վարչության կուրացիան Էկոնոմիկայի նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը «նեղացել» է: Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, թե իրենից խլում են յուղոտ ոլորտն ու հանձնում Էկոնոմիկայի նախարարությանը: Լարվածությունն այնքան է սրվել, որ ոմանք չեն բացառում Մովսեսյանի ինքնակամ հրաժարականը: Ավելին, որոշ տեղեկություններով, հարցի լուծումը կառավարությունում պատկերացնում են այնպես, որ ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո այս կամ այն մարդուց կախված չլինի ավիացիոն քաղաքականությունը:
